«Հայրենիքի ձայն» -23 /463/ «Մեր Պուշկինը», «Հավերժ անմար հանճարը»

«Հայրենիքի ձայն» -23 /463/ «Մեր Պուշկինը», «Հավերժ անմար հանճարը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-2 էջերում Արմենպրեսի հաղորդագրությունն է՝ Պուշկինի ծննդյան 175-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի վերաբերյալ: Պուշկինի պոեզիայի թարգմանիչների շարքում նշվում է նաև Ե. Չարենցի անունը: Ասվում է այն, որ Պուշկինը ամենից շատ ազդել է մեր ազգային 2 հանճարների՝ Թումանյանի և Չարենցի ստեղծագործության վրա: 2-էլ թարգմանել են ռուսաց հանճարին անգերազանց վարպետությամբ: 4-րդ էջում Գ. Էմինը գրում է. «Հայ ընթերցողների ու գրողների ջերմ վերաբերմունքը դեպի Պուշկինը թերևս ամենից լավ արտահայտել է Չարենցը իր օրագրային գրառումներից մեկում»: 5-րդ էջում Սերո խանզադյանը «Ռուսական քնարերգության հանճարը» խոսքում գրում է . «Պուշկինը մտերիմ ու հարազատ է ինձ, ինչպես Նարեկացին, Չարենցը...»: 8-րդ էջում՝ «Բանբեր Երևանի համալսարանի» 1974, 1 հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդեսը տպագրվել է Ա. Չարենցի «Պուշկինը և Չարենցը » հետազոտությունը, որը կատարված է նորահայտ նյութերի հիման վրա: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1341 279 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2653