Ավ. Իսահակյանը մանկապարտեզի երեխաների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են Լենինականի զբոսայգիներից մեկում, նստարանին նստած, ոմանք էլ՝ կանգնած: Իսահակյանը նստած է կենտրոնում, երևում է համարյա ոտքերի ծայրը, աջ ձեռքը, որով պահում է լայնեզր գլխարկը, աջ ծնկին ձախ ձեռքով գրկել է իր կողքը նստած երեխայի թիկունքը: Երեխայի հայացքը ուղղված է Վարպետին: Իսահակայանը նստած է փոքր -ինչ թեքված աջ կողմի վրա: Հագին բաց գույնի, գծավոր կոստյում է, գծավոր կտորից բաց գույնի վերնաշապիկ և թեք գծերով փողկապ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  30,3 Երկարություն (սմ)՝  22,4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  օգոստոս, 1952թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7259