156 Ավ.Իսահակյանը, Մովսես Արազին, Ի.Սոկոլովը և Մ.Կրյուկովան Կանև ուղևորվող նավի վրա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ.Իսահակյանը /ձախից երկրորդը/, Մովսես Արազին, Մարֆա Կրյուկովան և Սոկոլովը դեպի Կանև ուղևորվող նավի վրա: Լուսանկարված են մինչև ծնկներ: Իսահակյանը 3/4 թեքությամբ, աջ ձեռքը գրպանում: Հագին մուգ վերարկու, կոստյում, բաց գույնի վերնաշապիկ, մուգ փողկապ: Գլխին լայնեզր գլխարկ: Բեղն ու մորուքը՝ ալեխառն, բոլորի հագին վերարկու է, տղամարդկանց գլխին՝ լայնեզր գլխարկ: Մարֆայի գլխին շալ է կապած, ձեռքին փոքրիկ ծաղկեփունջ: Ափեզրին՝ նավեր: Ափը անտառապատ է: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  8,8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կանև, Ուկրաինա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 156 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ139