Ասեղաման

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Չիթ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ասեղաման. ծրարաձև, հետևամասը՝ գորշավուն կտորից, առջևամասը՝ սպիտակ ֆոնի վրա անկյուններում չորս կլորավուն կամ պայտաձև զարդանախշեր՝ կարված վարդագույն կտորի վրա, հետագայում վերանորոգվել է կապույտ կտորով,որը դրվել է գրպանի ներսի մասում, քառակուսի մասի եզրերի վրա կարված են կարմրավուն երիզադարսեր: Գլխամասում ունի երկու կտորներով արված ալիքաձև կարմիր զարդագոտիներ, գագաթի մասում ունի կախիչ, որը պոկված է: Սկզբնական շրջանում կարված է եղել ձեռքով, հետագայում ամրացվել է մեքենայակարով: Նյութը՝  Կտոր Հայտնաբերման վայրը՝  գ.Թառաթումբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  22.5սմx16.5սմ Հայտնաբերման ժամանակը՝  1970թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  85