Սանրաման

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Չիթ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սանրաման. ծրարաձև, հետևամասը կարված կապույտ բարխատե կտորից, առջևամասը՝ քառանկյուն՝ բաց շագանակագույն, շոլկ, մաշված, սև թելով վերանորոգված կտորից : Ծայրերը ամրացված են գորշ գույնի երիզներով, եզրավորված է բաց վարդագույն ժապավենաերիզով: Ունի գրպանի ձև: Ծայրամասում ունեցել է փաթաթելու համար նախատեսված մեքենայակար ժապավեն, որը բացակայում է: Նյութը՝  Կտոր, ժապավեն Հայտնաբերման վայրը՝  գ.Թառաթումբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19--րդ դար Չափս՝  24.5սմx13սմ Հայտնաբերման ժամանակը՝  1970թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  84