Առձեռն դիցաբանութիյուն կամ Առասպելախառն վեպք զդից և զդյուցազանց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Առձեռն դիցաբանութիւն կամ Առասպելախառն վէպք զդից եւ զդիւցազանց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համառօտեալ ի Հ. Եդուարդայ վարդապետէ Հիւրմիւզեան Մխիթարեանց. Առձեռն դիցաբանութիւն կամ Առասպելախառն վէպք զդից եւ զդիւցազանց. - Ի Վենետիկ, 1840, ի Սուրբն Ղազար: Կազմը կոշտ է՝ մուգ դարչնագույն հիմնագույնով ու սև մանր բծերով մամլաթղթից: Երկու կազմերեսների եզրով դրոշմված են մանր ոսկեգույն բուսանախշերով ուղղանկյուն շրջանակներ: Կռնակը բաց շագանակագույն՝ մանր սև բծերով, կաշվից է, վերևի մասում սոսնձված է մուգ կապույտ կաշվե հատված, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները ամուր ողորկ գունազարդ թղթից են՝ բաց և մուգ կանաչ շեղ զոլերով ու սև-բալագույն ալիքաձև նախշերով: Առաջին տիտղոսաթերթի վերևի մասում, 2-րդ տիտղոսաթերթի կենտրոնում և վերջին էջ 146-ին հաջորդող էջի՝ «Վրիպակների», դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում, էջեր 5-ի, 7-ի վերևի և էջ 146-ի ներքևի լուսանցքներում կա դժվար ընթեռնելի՝ «8 Iюнь 1898» թվագրումով մանուշակագույն թանաքով դրոշմ: Կազմերեսները և կռնակը թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Հյուրմյուզյան Է. Էջ՝  146 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1840 Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/74