Առձեռն դիցաբանութիյուն կամ Առասպելախառն վեպք զդից...
Առձեռն դիցաբանութիյուն կամ Առասպելախառն վեպք զդից և զդյուցազանց
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Առձեռն դիցաբանութիւն կամ Առասպելախառն վէպք զդից եւ զդիւցազանց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Համառօտեալ ի Հ. Եդուարդայ վարդապետէ Հիւրմիւզեան Մխիթարեանց. Առձեռն դիցաբանութիւն կամ Առասպելախառն վէպք զդից եւ զդիւցազանց. - Ի Վենետիկ, 1840, ի Սուրբն Ղազար: Կազմը կոշտ է՝ մուգ դարչնագույն հիմնագույնով ու սև մանր բծերով մամլաթղթից: Երկու կազմերեսների եզրով դրոշմված են մանր ոսկեգույն բուսանախշերով ուղղանկյուն շրջանակներ: Կռնակը բաց շագանակագույն՝ մանր սև բծերով, կաշվից է, վերևի մասում սոսնձված է մուգ կապույտ կաշվե հատված, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները ամուր ողորկ գունազարդ թղթից են՝ բաց և մուգ կանաչ շեղ զոլերով ու սև-բալագույն ալիքաձև նախշերով: Առաջին տիտղոսաթերթի վերևի մասում, 2-րդ տիտղոսաթերթի կենտրոնում և վերջին էջ 146-ին հաջորդող էջի՝ «Վրիպակների», դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում, էջեր 5-ի, 7-ի վերևի և էջ 146-ի ներքևի լուսանցքներում կա դժվար ընթեռնելի՝ «8 Iюнь 1898» թվագրումով մանուշակագույն թանաքով դրոշմ: Կազմերեսները և կռնակը թեթևակի մաշված են:
Հեղինակ՝ Հյուրմյուզյան Է.Էջ՝ 146Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1840Լայնություն (սմ)՝ 9Երկարություն (սմ)՝ 14,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/74