Ապպեր Ժ. «Ձկնորսները ծովի մոտ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ֆրանսիացի նկարիչ Ժորժ Ապպերի «Ձկնորսները ծովի մոտ» կտավը պատկերում է ծովային բնանկար: Ափին, առջևի պլանում կիսադեմով կանգնած է կարմիր գլխաշորով ձկնորսուհին: Մեջքին կողով է: Աջ ուսին ուռկան է: Քիչ հեռվում ձախից տղամարդ է засущенных ? շալվարով, գլխարկով, զամբյուղը մեկնում է սպիտակ գլխաշորով, կանաչ ժիլետով կնոջը: Ավելի հեռվում ազոտ նշմարվում են նավակի, մարդկային կերպարների և առագաստանավերի ուրվագծերը: Տեղ-տեղ ջրից դուրս են ցցված ժայռեր: Երկնքում մայրամուտի գունատ-վարդագույն ցոլքեր են: Ափին բաց-դեղնավուն ավազ է և ջրափոսեր: Ներքևի աջ անկյունում սև ներկով նկարչի ստորագրությունն է. «G.Appert»: Շրջանակը բագետ: Պահպանումը՝ բավարար, կտավի մեջտեղի մասում ներկը թափված է: Ցուցադրվում է հյուրասենյակում: Նվեր Օլգա Թումանյանից: Ակտ N 134, 19/II-1968 թ.: Լայնություն (սմ)՝  կտավը` 38, շրջանակը` 55 Երկարություն (սմ)՝  կտավը` 50,5, շրջանակը` 68 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  կտավ, յուղաներկ, փայտ, բագետ Նկարիչ՝  Ապպեր Ժ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  541 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 534