Շեքսպիր և իր «Համլեթ» ողբերգության աղբյուրն ու քննադատությունները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Շէքսպիր եւ իւր Համլէթ ողբերգութեան աղբյիւրն ու քննադատութիւնները Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պետրոս Հ. Ադամեան. Շէքսպիր եւ իւր Համլէթ ողբերգութեան աղբիւրն ու քննադատութիւնները. Թիֆլիզ, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի, Օրբելեան փողոց, տ. 1,2, 1887: Թարգմանութեան և թէ տպագրութեան իրաւունքը վերապահուած է հեղինակին: Կազմը /շապիկը/ բաց հարդագույն կավճապատ թղթից է, խունացած է: Ֆորզացները սպիտակ կավճապատ թղթից են: Տիտղոսաթերթին սև թանաքով ընծայագիր է` «Յովհաննեսին Ֆիլիպից»: Տիտղոսաթերթին հաջորդող էջի ներքևի լուսանցքում, նաև վերջին էջ 113-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Գիրքը մաշված և մասնատված է: Հեղինակ՝  Ադամյան Պետրոս Էջ՝  /Ա-Ը/, 113 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1887 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/573