Աշուղ Հազիրի դաստան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Թիֆլիսի հայ աշուղական դաստան: Հատակին փռված գորգին նստել են երեք աշուղ (կենտրոնում՝ սազ-չանկյուռ նվագողը, կողքին՝ քամանչահարները), որոնք բոլորն էլ գառան սրածայր փափախներով և ավանդական չուխաներով են: Երկրորդ շարքում նստած է յոթ երաժիշտ. ձախից՝ դափահարը, թառահարը, սազահարը, կենտրոնում ալեհեր աշուղ Հազիրն է՝ սազը ձեռքին, կողքին՝ աշուղ Շիրինը՝ սազով, ապա՝ թառահարը, նաղարա նվագողը: Աշուղական դաստայի ղեկավարը աշուղ Հազիրն է: Բոլոր երաժիշտներն էլ նույն հագուստներով են: Նրանք լուսանկարվել են դեկորատիվ վարագույրի ֆոնին: Աշուղ Հազիրի և Շիրինի գլխի մոտ սև թանաքով ձեռագիր գրված են նրանց անունները: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  15 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912թ․ Բարձրություն (սմ)՝  10 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/96 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503