Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Թիֆլիսի հայ աշուղական դաստան: Հատակին փռված գորգին նստել են երեք աշուղ (կենտրոնում՝ սազ-չանկյուռ նվագողը, կողքին՝ քամանչահարները), որոնք բոլորն էլ գառան սրածայր փափախներով և ավանդական չուխաներով են: Երկրորդ շարքում նստած է յոթ երաժիշտ. ձախից՝ դափահարը, թառահարը, սազահարը, կենտրոնում ալեհեր աշուղ Հազիրն է՝ սազը ձեռքին, կողքին՝ աշուղ Շիրինը՝ սազով, ապա՝ թառահարը, նաղարա նվագողը: Աշուղական դաստայի ղեկավարը աշուղ Հազիրն է: Բոլոր երաժիշտներն էլ նույն հագուստներով են: Նրանք լուսանկարվել են դեկորատիվ վարագույրի ֆոնին: Աշուղ Հազիրի և Շիրինի գլխի մոտ սև թանաքով ձեռագիր գրված են նրանց անունները:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 15Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1912թ․Բարձրություն (սմ)՝ 10Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/96
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503