Անտոն Մայիլյանի նվագախումբը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառաշար դիրքով պատկերված է Անտոն Մայիլյանի ղեկավարած Թիֆլիսի հայ երիտասարդ երաժիշտների նվագախումբը: Առաջին շարքի կենտրոնում, բաց չուխայով, քամանչան ձեռքին հենած ծալապատիկ նստած է Ս.Օգանիզաշվիլին: Նրա երկու կողմում նստած են թառահարները: Երկրորդ շարքում թառահարն է, երիտասարդ դափահարուհին, ապա մյուս թառահարն ու կենտրոնում՝ Անտոն Մայիլյանը, որի կողքին նստած են քամանչահարը և զույգ թառահարները: Երրորդ շարքում երկու ֆագոտահարներն են և երեք թառահարները: Չորրորդ շարքում դհոլահարն է,նաղարահարը և թառահարները: Բացի Օգանիզաշվիլիից, մյուսները կրում են մուգ, եվրոպական ոճի հագուստներ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  15.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/105 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503