Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Քառաշար դիրքով պատկերված է Անտոն Մայիլյանի ղեկավարած Թիֆլիսի հայ երիտասարդ երաժիշտների նվագախումբը: Առաջին շարքի կենտրոնում, բաց չուխայով, քամանչան ձեռքին հենած ծալապատիկ նստած է Ս.Օգանիզաշվիլին: Նրա երկու կողմում նստած են թառահարները: Երկրորդ շարքում թառահարն է, երիտասարդ դափահարուհին, ապա մյուս թառահարն ու կենտրոնում՝ Անտոն Մայիլյանը, որի կողքին նստած են քամանչահարը և զույգ թառահարները: Երրորդ շարքում երկու ֆագոտահարներն են և երեք թառահարները: Չորրորդ շարքում դհոլահարն է,նաղարահարը և թառահարները: Բացի Օգանիզաշվիլիից, մյուսները կրում են մուգ, եվրոպական ոճի հագուստներ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 23.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 15.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/105
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503