Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա ռիթմիկ շարքերով պատկերված են խաչապատկերներ, որոնց չորս անկյունից բխում են տերևանախշեր և կոնաձև զարդահորինվածքներ: Նշյալ զարդապատկերները չորս կողմից պարփակված են ձկնակերպ հորինվածքներով: Ունի երկու եզրագոտի. ներքին եզրագոտու կանաչ հիմնագույնի վրա քառաթերթ բուսանախշեր և երկրաչափական պատկերներ են: Արտաքին գոտու վրա՝ ծաղկաշղթայով իրար միացված վեցաթերթ բուսանախշեր: Վարպետ՝  Վեհանուշ Բեքմեջյան Լայնություն (սմ)՝  106 Երկարություն (սմ)՝  194 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աթենք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921թ. Հայտնաբերման ժամանակը՝  02.04.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6996/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3083