Ամսագիր «Գարուն»-11,Արմեն Աղաբաբյան «Ե. Չարենց- Ս. Եսենին»էջ` 66-69

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխավոր խմբագիր` Անժիկ Հակոբյան, պատ. քարտուղար` Լեվոն Անանյան:Շապիկի առաջին էջին`«...Եվ թող միշտ լինեմ ես» լուսանկարը` Էդմոնդ Սիմոնյանի: Ե. Չարենցը 1922թ. հաստատել է, որ ռուս գրականությունը «Ուղիներ եվ շավիղներ» է բացել նաեվ հայ գրականության համար: Ռուս սիմվոլիսներից եվ Վլ.Մայակովսկու շուրջը հավաքված բանաստեղծներից հետո Չարենցի հետաքրքրությունների առանցքում էր Սերգեյ Եսենինը` իբրեվ «անհետացող Ռուսիայի» մորմոքների եվ տխրության երգիչ., «իմաժինիզմը -հանձինս, թերեվս, բացառապես Եսենինի, տվեց ռուս գրականությունը մի շարք բարձրարժեք երկեր...»,- արտահայտվել է Չարենցը: Անհավանական չէ, որ իր սիրո տաղարանը ստեղծելիս, Չարենցը Սայաթ- Նովայի ոճավորումներից բացի ներշնչվել է նաեվ Ե-ի «կաբակային» երգերից,- նշում է հոդվածագիրը: Չարենցի պոեզիայի «եսենինյան որակը» ցայտուն արտայհայտվել է«Պոեզոզուռնա»-յում: Չարենցի «Հոգեգալուստ»-ը կարծես ծպտյալ բանավեճ է Ս. Եսենինի «Քառասունք»-ի հետ, որը Մ. Արմենի հետ թարգմանել է եվ տպագրել «Նորք»-ում: 1924-1925թթի գրել է«... Ս. Եսենինը ստեղծագործում է իր ամենախոշոր գործերը»: Եսենինի ստեղծագործ-ան վերջին շրջանը չափազանց հարազատ է «Էպիքական լուսաբացին», որտեղից եվ սկսվել է Չարենցի բանաստեղծությունների վերածնունդը: Եսենինյան գիծը Չարենցի պոեզիայում շարունակվում է վերջին շրջանի բանաստեղծություններում եվս: եսենինի պոեզիան Չարենցի համար դառնում է այն ստեղնաշարը, որի միջոցով Չարենցը իր ստեղծ-ան մեջ փորձում է իր քնարական նոր ձայնը, եվ միաժամանակ հսկում նրա հնչողությունը»,- ավարտում է իր խոսքը հոդվածագկիր: առաջին էջի ներքեվում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  96 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985, նոյեմբեր Չափս՝  25,5 x 20,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4008 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6226