Ամուսնական զույգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Կարաջյան ամուսինները՝ տղամարդը նստած է բազկաթոռին, երիտասարդ կինը կանգնած է, մի ձեռքով հենված է բարձրադիր սեղանիկին: Կինը հագել է ավանդական տարազ (Բարձր Հայքյան տիպի) և կրում է ավանդական գլխի հարդարանք: Քունքակախիկները խաչաձև հավաքված են գլխամասում: Տղամարդը գլխաբաց է, ունի ծայրերը դեպի վեր նեղացող բեղեր ու այծմորուս: Նա եվրոպական հագուկապով է՝ սպիտակ վերնաշապիկով, մուգ գույնի կտորից եռամաս կոստյում (բաճկոն, ժիլետ, շալվար), վզին կապել է նախշազարդ փողկապ: Ոտքերին կրում է քուղավոր ճտքակոշիկներ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Բարձրություն (սմ)՝  17.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8212/10 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-523