Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Զուգանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են Կարաջյան ամուսինները՝ տղամարդը նստած է բազկաթոռին, երիտասարդ կինը կանգնած է, մի ձեռքով հենված է բարձրադիր սեղանիկին: Կինը հագել է ավանդական տարազ (Բարձր Հայքյան տիպի) և կրում է ավանդական գլխի հարդարանք: Քունքակախիկները խաչաձև հավաքված են գլխամասում: Տղամարդը գլխաբաց է, ունի ծայրերը դեպի վեր նեղացող բեղեր ու այծմորուս: Նա եվրոպական հագուկապով է՝ սպիտակ վերնաշապիկով, մուգ գույնի կտորից եռամաս կոստյում (բաճկոն, ժիլետ, շալվար), վզին կապել է նախշազարդ փողկապ: Ոտքերին կրում է քուղավոր ճտքակոշիկներ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 12Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԱխալցխաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910-ական թթ.Բարձրություն (սմ)՝ 17.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8212/10
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-523