Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Աղի տոպրակի շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են շեղանկյուններ ու եռանկյուններ, որոնց եզրերին պատկերված են կեռիկներ: Տոպրակի հաջորդ երեսին պատկերված են յոթ լայն կարմիր և ութ նեղ սպիտակ գունաժապավեններ: Ունի հյուսածո կանթ: Առաջին երեսի նախշերը կատարված է շուլալ տեխնիկայով, երկրորդ երեսը՝ երկերես կարպետի տեխնիկայով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Նյութը՝  բուրդ Չափս՝  48*45.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2544/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1090