Հավանգ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Հավանգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է ծեծիչից և ամանից։ Ամանն ունի պատվանդան, որը կլոր է, հարթ, ստորին մասում ունի ճաքեր և պոկված հատվածներ։ Պատվանդանի վերին մասում կա ակոսավոր շրջագոտի։ Իրանը գնալով լայնանում է, ունի հարթ շուրթ։ Իրանի վերնամասում կա արձանագրություն՝ 1896 ձէ։ Ծեծիչը կլորավուն է, ծեծող մասով դեպի վեր նեղանում է՝ մի կողմը հարթ, իսկ մյուսը գոգավոր։ Հավանգի պատվանդանի տակ կա անցք։ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  132/3ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-14