Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարպետագործ, մի ընդհանուր երկու ծայրին հավասարաչափ քառակուսաձև ելուստ ունեցող գործվածքից, որը ծալել և եզրերը ամրակայել են: Գործվածքի մի կեսը շերտավոր է, մյուս կեսը՝ գեղազարդված «Ղազախ» թեք-օղաճիտ տեխնիկայով: Մի լայն շերտով պատկերված են երկու կեռիկազարդ հորինվածքներ, իսկ նեղ զարդագոտով նրանք լրացված են ալիքաձև և ոճավորված պատկերների նախշաշերտերով: Ելուստը հարդարված է կեռիկազարդ մի պատկերով: Այս վերջիններս փղոսկրագույն հիմնագույնի վրա են կատարված: Ունի կոպիտ, հյուսածո կանթ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  բուրդ Չափս՝  51*42 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1227/7 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-527