Թալինի եզդիների ընտանիք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Թալինի եզդիների ընտանիք: Առաջին շարքում գետնին նստած են երկու մանկահասակ աղջիկներ, իսկ մեջտեղում՝ երիտասարդ կին: Երկրորդ շարքում աթոռների վրա նստած են երեք միջին տարիքի կին, իսկ նրանց մեջտեղում, պատերազմի մասնակից երիտասարդ Ֆտկոն: Վերջինս հագել է զինվորական համազգեստ, որի կուրծքը զարդարված է մեդալներով: Նստած կանանցից մեկը գրկել է փոքրիկին: Վերջին շարքում կանգնած են կին և տղամարդ: Երկուսն էլ երիտասարդ են, կնոջ ձեռքին փոքրիկ երեխա կա: Կանգնած տղամարդը հագնված է եվրոպական տարազով, գլխին կրում է մորթե փափախ: Կանայք բոլորն էլ ազգային տարազով ու արդուզարդով են: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2086/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-60