Աղբյուր: Միամսյա պատկերազարդ հրատարակություն երեխաների և դաստիարակների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարեան. Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար, N1, յունուար, 1888. - Թիֆլիս, 1888, Յովհ. Մարտիրոսեանցի տպարան: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, դարձերեսին Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանի սև-սպիտակ դիմանկարն է: Առաջին կազմերեսը խունացած և մասնատված է, վերջին կազմերեսը բացակայում է, համարը նույնպես մասնատված է: Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Տ. Նազարյան Էջ՝  56 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1888 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  24,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1209-26