Ալելույա: Տասնյակ իմաստասիրական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ալէլուիա: Տասնեակ իմաստասիրական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յ. Գ. Մրմըրեան. Ալէլուիա: Տասնեակ իմաստասիրական: Անհունը, բովանդակը, հաստատութիւնը, մահը, աստուած, հանճար, գեղեցիկը, սէրը, աստղերուն խօսքն եւ հոգեկանութիւն ու նիւթականութիւն. - Կ. Պոլիս, 1908, տպագր. Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան: Շապիկը դարչնագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերանգիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Ազնուամիտ Բանաստեղծին պ. Յովհ. Թումանեանին յարգանօք /Մրմմըրեան/. Բերա: Բանկալթի տոլապ տերեճաուե թիւ 35 և 56»: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 75-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Մրմրյան Հ. Էջ՝  75 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1127