Ալբոմ` Ա.Խաչատրյանի ծննդյան 60-ամյակին նվիրված Մոսկվայում կայացած լուսանկարների ցուցահանդեսի, 9-րդ էջը:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ալբոմի 9-րդ էջին ֆոտոմոնտաժ է ` Ա.Խաչատրյանի , իր հեղինակային համերգների մենակատարների և կամերային ստեղծագործությունների հրատարակությունների կազմերի լուսանկարներից: Ֆոտոմոնտաժի ձախ կողմում Ա.Խաչատրյանի լուսանկարն է դաշնամուր նվագելիս, ստորին մասում ` մենակատարների ` Եվա Բանդրովսկայա-Տուրկսկայա (Լեհաստան) , Յակով Ֆլիեր, Յուրի Հայրապետյան, Ահարոն Կոպլանդ, Լազար Բերման, Միխայիլ Հոլիցեր, Դանիլ Շաֆրան, Ժան Տեր- Մերկերյան, Իգոր Օյստրախ, Յուլիան Սիտկովեցկի, Յոկո Սատո (Ճապոնիա), Վիկտոր Պիկայզեն, Գալինա Վիշնեվսկայա, Էմիլ Գիլելս, և Ա.Խաչատրյանի լուսանկարը եղբոր` Լևոնի հետ:Աջից և կենտրոնում` կոմպոզիտորի ստեղծագործությունների հրատարակությունների կազմերի լուսանկարներն են և Ա.Խաչատրյանի ստեղծագործական գործունեության վերաբերյալ երաժշտագետ Գեորգի Խուբովի և կոմոպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ասույթները: Հեղինակ՝  Նկարիչ-ձևավորողներ` Կ.Շահբազյան, Ա.Մորոզով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 թ. Չափս՝  74,7 x 35,6 սմ Էջ՝  1 Նյութը՝  անփայլ թուղթ Նվիրատու՝  Ա.Խաչատրյանի որդի` Կ.Խաչատրյան 1979 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  135/4 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-19/4