Հոդված՝ «Խաչատրյանի հրաժեշտի համերգը ԱՄՆ-ում» «New York Post» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը տպագրվել է «New York Post» թերթում, որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի հեղինակային համերգի մեծ հաջողության մասին, որի ժամանակ նա ղեկավարել է ամերիկյան սիմֆոնիկ նվագախումբը: Կատարվել են Առաջին սիմֆոնիան, Թավջութակի կոնցերտը և հատվածներ «Գայանե» բալետից: Հատուկ նշվում է Խաչատրյան-դիրիժորի վարպետության, ունկնդրի և նվագախմբի հետ հիանալի կոնտակտի, ինչպես նաև նրա երաժշտության լավատեսության և կենսուրախության մասին: Խոսվում է նաև սովետական երիտասարդ թավջութակահարուհի Կարինե Գեորգիանի բացառիկ հաջողության, բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը ի հայտ է եկել համերգի ժամանակ: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Հարրիեթ Ջոնսոն Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  27 փետրվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1800