Ազդարար: Ամսագիր (1794-1796)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1-4 համար: ԱԶԴԱՐԱՐ/ ԹԻՐԱՅ ԱՄՍՈՅ/ 1794-1796: Ամսագիր։ Աշխարհաբար մի շարք հատվածներով։ Սկսել է տպագրվել 1794 թ. Ազարիայի տոմարով թիրա (սեպտեմբեր) ամսին, տպագրությունը տևել է մինչև. 1796 թ. նիրհան (փետրվար) ամիսը։ Ընդամենը լույս է տեսել 18 համար, յուրաքանչյուրը մոտ 50 էջ։ Համարները առանձին էջակալություն չունեն, ամեն տարվա բոլոր տետրակները ունեն մեկ շարունակական էջակալություն։ 1794 թվականը պարունակում է 4 համար՝ սեպտեմբերից դեկտեմբեր։ 186-190­րդ էջերը կարմիր գույնի տառերով։ 1795 թվականը պարունակում Է 12 համար Ովդան­Արամ (հունվար­դեկտեմբեր) ամիսների։ 667-670­րդ էջերը կարմիր գույնի տառերով։ 1796 թվականը պարունակում Է 2 համար՝ Ովդան­նիհրան (փետրվար և մարտ) ամիսները: ՀԱԳ ունի 2398-ԱՀ (1794 թ.), 2399-ԱՀ (1795 թ), 2400-ԱՀ (1796 թ.), և 1 օրինակ էլ ԱԶԴԱՐԱՐ ԹԻՐԱՅ ԱՄՍՈՅ 2401 ԱՀ (1795 թ . 1 համար) : Էջ՝  191, 670, 88 Նյութը՝  Կաշեկազմ, թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մադրաս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1794-1796 Չափս՝  14x12 սմ Տպարան՝  Հարություն Շմավոնյան Շիրազեցու Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2398 ԱՀ Հիմնական հաշվառանիշ՝  4902-58