Աբովյանի կյանքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, բաղկացուցիչ, ստվարաթուղթ, կողը՝ բաց վարդագույն գործվածք: Նարնջագույն կազմին բազմանկյուն օվալաձև շրջանակի մեջ դեղնավուն ֆոնին ջահ է պատկերված և կենտրոնում նարնջագույն գլխատառերով գրված է գրքի մատենաշարի անվանումը: Կենտրոնից քիչ ներքև սպիտակ գլխատառերով գրքի անվանումն է: Կողը համր է: Հետևի կազմը՝ սպիտակ: Ճակատանկարը Հ. Զարդարյանի գեղարվեստական աշխատանքն է՝ Աբովյանը մի տղայի հետ՝ լեռներում: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալներն են՝ գրքի անվանումը և կենտրոնում պատկերված փոքր թեմատիկ բնապատկերը՝ շագանակագույն: Տեքստն ուղեկցվում է լուսանկարներով, ձեռագրերով: Հեղինակ՝  Ռուբեն Զարյան Էջ՝  136 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Լայնություն (սմ)՝  12,9 Երկարություն (սմ)՝  17,1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3285