Րաֆֆի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, բաղկացուցիչ, բալագույն ստվարաթուղթ, կողը՝ բաց բալագույն գործվածք: Կազմին բազմանկյուն օվալաձև շրջանակի մեջ վարդագույն ֆոնին ջահ է պատկերված, որի մեջտեղում բալագույն գլխատառերով մատենաշարի անվանումն է: Կենտրոնից քիչ ներքև սպիտակ գլխատառերով գրքի անվանումն է: Կողը համր է: Ֆորզացը դատարկ: Կավճաթղթե ճակատանկարում Րաֆֆու դիմանկարն է: Անվանաթերթին գրքի տվյալներն են կենտրոնում շագանակագույնով խորհրդանշական պատկեր է՝ վահան, սուր, հրացան, ուռենու ճյուղ: Գրքում զետեղված են 9 ներդիր կավճաթղթե լուսանկար: Հեղինակ՝  Խ. Սամվելյան Էջ՝  182 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957թ. Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3583