Гайавата: (The song of Hiawatha): Сказка из жизни северо-американских индийцев

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Гайавата: (The song of Hiawatha): Сказка изъ жизни северо-американскихъ индiйцевъ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Генри Лонгфелло. Гайавата: (The song of Hiawatha): Сказка изъ жизни северо-американскихъ индiйцевъ. Переводъ и предисловiе Д. Л. Михаловскаго. Съ тридцатью рисунками Н. Н. Каразина. - С.- Петербургъ, Москва, 1913, изданiе т-ва М. О. Вольфъ: Գիրքը շքեղ ձևավորված է: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են կարմիր սոսնձալաթով: Առաջին կազմերեսին դրոշմված են սև-ոսկեգույն բուսանախշեր և այլ տեսակի նախշեր, կենտրոնում՝ ոսկեգույն հիմնագույնի վրա, կարմիր ոճավոր տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսին և կռնակին նույնպես կան գեղեցիկ դրոշմվածքներ, կռնակին դրոշմված են նաև վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացները սև՝ մանր ոսկեգույն նախշերով, ողորկ թղթից: Առաջին ֆորզացի և տիտղոսաթերթի միջև կա ճակատանկար՝ Հենրի Լոնգֆելլոյի պատկերով: Էջ V-ի վերևի և էջեր 57-ի ու 177-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ: Կռնակը թեթև մաշված է: Հեղինակ՝  Լոնգֆելլո, Հենրի Թարգմանիչ՝  Միխալովսկի Դ. Լ. Էջ՝  XVII, V, 178, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/364