Гайавата: (The song of Hiawatha): Сказка из жизни...
Гайавата: (The song of Hiawatha): Сказка из жизни северо-американских индийцев
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Гайавата: (The song of Hiawatha): Сказка изъ жизни северо-американскихъ индiйцевъ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Генри Лонгфелло. Гайавата: (The song of Hiawatha): Сказка изъ жизни северо-американскихъ индiйцевъ. Переводъ и предисловiе Д. Л. Михаловскаго. Съ тридцатью рисунками Н. Н. Каразина. - С.- Петербургъ, Москва, 1913, изданiе т-ва М. О. Вольфъ: Գիրքը շքեղ ձևավորված է: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են կարմիր սոսնձալաթով: Առաջին կազմերեսին դրոշմված են սև-ոսկեգույն բուսանախշեր և այլ տեսակի նախշեր, կենտրոնում՝ ոսկեգույն հիմնագույնի վրա, կարմիր ոճավոր տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսին և կռնակին նույնպես կան գեղեցիկ դրոշմվածքներ, կռնակին դրոշմված են նաև վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացները սև՝ մանր ոսկեգույն նախշերով, ողորկ թղթից: Առաջին ֆորզացի և տիտղոսաթերթի միջև կա ճակատանկար՝ Հենրի Լոնգֆելլոյի պատկերով: Էջ V-ի վերևի և էջեր 57-ի ու 177-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ: Կռնակը թեթև մաշված է:
Հեղինակ՝ Լոնգֆելլո, ՀենրիԹարգմանիչ՝ Միխալովսկի Դ. Լ.Էջ՝ XVII, V, 178, նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1913Լայնություն (սմ)՝ 13,3Երկարություն (սմ)՝ 18,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/364