Tausend und eine Nacht: Arabische Erzählungen

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Tausend und eine Nacht: Arabische Erzählungen Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Tausend und eine Nacht: Arabische Erzählungen. Zum erstenmale aus dem Urtext vollst. und treu übers. von Dr. Gustav Weil. Mit über 700 ill. I - IV Bd. (բոլոր մասերը մի կազմում). - Berlin, /1865/, Derlag von Neufeld: Արաբական «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթների թարգմանությունն է գերմաներեն: Կազմը կոշտ է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են սև՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսին հաջորդում է շքեղ ձևավորված կրկնակի կազմերեսը՝ ոսկեգույն արևելյան նախշերով, վերևի մասում բալագույն ոճավոր տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, մաս I-ի էջ 15-ի և մաս IV-ի վերջին էջ 24-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմի անկյուններն ու կռնակը թեթև մաշված են: Թարգմանիչ՝  Գուստավ Վեյլ Էջ՝  VIII, 208; 16; 16; 24, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1865/ Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  24,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/787