Մուշեղ Թումանյան. նամակ հորը` Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի նամակը հորը` Հովհաննես Թումանյանին, Շուլավեր - Մոսկվա, 7 մարտի, 1923 թ.: Ինքնագիր: Ձեռագիրը գրված է երկծալ բաց կանաչավուն թղթի 3 էջերի վրա, սև թանաքով: Առաջին էջ - 20 տող, 2-րդ էջ - 19 տող, 3-րդ էջ - 15 տող: Նամակը սկսվում է. «Հայրիկ ջան, թեև ուշ, բայց» տողով, ավարտվում. «Ջերմ համբույրներով քեզ և բոլորիդ` բոլորից, Մուշեղ» նախադասությամբ, վերջում նշված է ամսաթիվը և վայրը` «7/III - 1923, ք. Շուլավեր»: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  16,9 Նյութը՝  թուղթ,սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  951/3