I - Պատմութիւն Տարօնայ, զոր թարգմանեաց Զենոբ Ասորի; II - Յովհաննու Մամիկոնեանի եպիսկոպոսի Պատմութիւն Տարօնայ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  I - Պատմութիւն Տարօնայ, զոր թարգմանեաց Զենոբ Ասորի; II - Յովհաննու Մամիկոնեանի եպիսկոպոսի Պատմութիւն Տարօնայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մատենագրութիւնք նախնեայ. Երկու համակազմ գիրք՝ I- Զենոբ Գլակ. Պատմութիւն Տարօնայ, զոր թարգմանեաց Զենոբ Ասորի; II - Յովհաննու Մամիկոնեանի եպիսկոպոսի Պատմութիւն Տարօնայ- ի Վենետիկ, յամի 1832 ՌՄՁԱ, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է՝ բաց ու մուգ դարչնագույն ալիքաձև նախշերով մամլաթղթից: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը նեղ է՝ դարչնագույն կաշվից: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի ներքևի մասերում, նաև II-րդ գրքի էջ 60-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին կան անհայտ անձի նշումները մատիտով: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  I - Զենոբ Գլակ; II - Հովհան Մամիկոնյան Էջ՝  I - 52; II - 64 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1832 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/650