I - Մովսեսի Կաղանկատվացվո Պատմություն Աղվանից աշխարհի; II - Ղազար Փարպեցու գրած թուղթը; III - Սոխակ Հայաստանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի; II - Ղազար Փարպեցու գրած թուղթը; III - Սոխակ Հայաստանի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ 3 գիրք՝ I - Մովսես Կաղանկատվացի. Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի. Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին. Ծախիւք Ներքին խորհրդականի սենեկապետի եւ ասպետի Խաչատրոյ Յովակիմեան Լազարևի. - Մոսկվա, 1860, ի տպարարանի Լազարեան ճեմարանի Արեւելեան լեզուաց; II - Ղազար Փարպեցու գրած թուղթը: Մեղադրութիւն ստախօս աբեղաներին. Թարգմանութին և բացատրութիւնք Մ. Նալբանդեանց: Մ. Նալբանդեանցի համառօտ կենսագրութիւնը. - Ս. Պետերբուրգ, 1868, Բակստի տպարանումը; III - Սոխակ Հայաստանի: Լիակատար երգարան. Հտ. IV. Խմբագիր-հրատարակիչ Աւագ Գրիգորեանց. - Բագու, 1878, Հայոց մարդասիրական ընկ. տպարան: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեներին սոսնձված է դեղնավուն երանգով ողորկ թուղթ: Առաջին կազմերեսին տպագրված են գիրք I-ի վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրչատարակչի ազդագիրը: Կռնակը և կազմի անկյունները շագանակագույն կաշվից են: Գիրք I-ի տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, նույն գրքի հատոր 1-ի անվանաթերթի ներքևի մասում և գիրք III-ի վերջին էջ 248-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, էջերի մի մասը՝ մասնատված, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր, ջրահետքեր: Հեղինակ՝  I - Մովսես Կաղանկատվացի; II - Ղազար Փարպեցի Կազմող՝  III - խմբ.- հրատ. Գրիգորյանց Ա. Էջ՝  I - /2/, 286; II - XXIII, 84; III - 248 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  I - 1860; II - 1868; III - 1878 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/287