Fürs kleine Volk: Eine Sammlung der schönsten Kindermärchen

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Fürs kleine Volk: Eine Sammlung der schönsten Kindermärchen Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Grundmann J. Fürs kleine Volk: Eine Sammlung der schönsten Kindermärchen. Mit vielen Illustrationen in Farbendruck. S. L.: Druck und Verlag von G. Lövensohn: Գերմանական հեքիաթների ժողովածու է: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից է: Կազմերեսները պատված են մուգ մոխրագույն ողորկ թղթով: Առաջին կազմերեսին սոսնձված է գունավոր նկարազարդում, որի վերևի մասում սև ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Կռնակը և կազմի անկյունները կարմիր՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից են: Տիտղոսաթերթի ներքևի մասում, էջեր 17-ի և 120-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կա 5 թերթ գունավոր նկարազարդում: Կազմի անկյուններն ու կռնակը թեթև մաշված են: Հեղինակ՝  Գրունդման Ի. Էջ՝  120, 5 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  նշված չէ Լայնություն (սմ)՝  14,2 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/794