Deutsche Sagen

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Deutsche Sagen Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Nach Brüder Wilh. und Jak. Grimm, K. Simrock. G. Schwab, L. Bechstein, W. O. von Horn und and. Gezamelt und bearbeitet von Gustaw A. Ritter. Deutsche Sagen. - Berlin, s.a., Verlag von W. Herlet: Շքեղ ձևավորված գերմաներեն լեգենդների ժողովածու է: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են կարմիր՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսին դրոշմված է սև-կանաչավուն բուսանախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի կենտրոնում կա գունավոր նկարազարդում, իսկ վերևի մասում ոսկեգույն ոճավոր տառերով դրոշմված է վերնագիրը: Կռնակին նույնպես դրոշմված են սև-կանաչավուն բուսանախշեր, իսկ վերևի մասում՝ սև հիմնագույնի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները ոսկեգույն-դարչնագույն բուսանախշերով ողորկ ամուր թղթից են: Առաջին տիտղոսաթերթի վերևի ձախ մասում, լրացուցիչ էջ XII-ի, էջ 17-ի և վերջին էջ 676-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ ու գունավոր նկարազարդումներ՝ նկարիչներ Էդ. Բրյունինգի և Հ. Տիշլերի: Կազմերեսները և կռնակը խունացած ու թեթև մաշված են, որոշ էջեր՝ մասնատված: Հեղինակ՝  Գրիմ եղբայրներ, Շվաբ Գ., Սիմրոկ Կ. և այլ. Կազմող՝  Գուստավ Ա. Ռիտտեր Էջ՝  XII, 676, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  նշված չէ Լայնություն (սմ)՝  16,7 Երկարություն (սմ)՝  23,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/789