1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի Ստեփանավանի շր...
1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի Ստեփանավանի շրջանի Լոռու տոհմային սովխոզի 2-րդ ֆերման ներկայացնող վահանակը
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Տեսարան
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Ստեփանավանի շրջանի Լոռու տոհմային սովխոզի 2-րդ ֆերման ներկայացնող վահանակը: Առջևի պլանում՝ պատվանդանի երկայնքով դրված են՝ գլուխ պանիրներ, արկղերով՝ կարագ, ապա անասնակեր հանդիսացող ճակնդեղն է դասավորված, մետաղյա տակառ՝ վրան գործիքներ, քիչ ներքև՝ պարկով վարսակ, յուղի աման և այլն: Ցուցատախտակներին սովխոզի 1940-54թթ. ցուցանիշներն են ներկայացված և լուսանկարներ, որոնք ներկայացնում են սովխոզի առաջավորներին՝ Խ. Ղազարյան, Մ. Հովհաննիսյան, Ա. Հովհաննիսյան, Ս. Մելիքյան:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1955թ.Լայնություն (սմ)՝ 24Բարձրություն (սմ)՝ 18Նվիրատու՝ ՀՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչությունՆյութը՝ լուսանկարչական թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4445/32
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-300