1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի թռչնաբուծության վահանակը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ցուցահանդեսի թռչնաբուծությունը ներկայացնող վահանակը: ՆԵրքևում՝ պատվանդանին հավերի խրտվիլակներ են, հյուսածո ամանների մեջ՝ ձվեր: Ցուցատախտակների ցուցանիշները ներկայացնում են հանրապետության մասշտաբով թռչունների գլխաքանակը, մթերատվությունը, ինկուբացիոն կայանների աճը և այլ տվյալներ: Վահանակին ամրացված երկու լուսանկարը ներկայացնում են տեսարաններ Կալինինո գյուղի Ստալինի անվան և Արտաշատի շրջանի Սվերդլովի անվան կոլտնտեսության թռչնաբուծական ֆերմաներից: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Լայնություն (սմ)՝  24 Բարձրություն (սմ)՝  18 Նվիրատու՝  ՀՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչություն Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4445/31 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-300