Цари морей: Открытие Америки норманнами в 1000 году

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Цари морей: Открытiе Америки норманнами въ 1000 году Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Составилъ по Нейкомму и исландскимъ сагамъ Э. Гранстремъ. Цари морей: Открытiе Америки норманнами въ 1000 году. Съ. 25 рисунками. - С. - Петербургъ, 1896, типо-литографiя К. Биркенфельда: Գիրքը գեղեցիկ ձևավորված է: Կազմը կոշտ է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են կարմիր սոսնձալաթով: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ սև ու ոսկեգույն տարբեր նախշերով ու բնապատկերով, վերևի մասում՝ սև հիմնագույնի վրա, ոսկեգույն ոճավոր տառերով դրոշմված է վերնագիրը: Կռնակին նույնպես ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները նկարազարդ են՝ սև ու մուգ կանաչավուն դրվագազարդ նախշերով: Ֆորզացի և տիտղոսաթերթի վերևի մասերում կա Հովհ. Թումանյանի մակագրությունը մատիտով՝ «1643»: Տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին էջ 204-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ: Կռնակը թեթև մաշված է, որոշ էջեր մասնատվում են: Հեղինակ՝  Գրանստրեմ Է. Էջ՝  204, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896 Լայնություն (սմ)՝  15,7 Երկարություն (սմ)՝  22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/177