Հոբելյան Հ. Աղաբաբի 25-ամյա գործունեության, 1897-1922

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Յոբելեան Յ. Աղաբաբի 25-ամեայ գործունէութեան, 1897-1922 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յոբելեան Յակ. Աղաբաբի 25-ամեայ գործունեութեան. - Թիֆլիս, 1921, տպարան «Կարմիր Աստղ» օրաթերթի: Շապիկը բաց կապույտ կոշտ թղթից է: Առաջին կազմերեսը նաև տիտղոսաթերթն է, վրան տպագրված է՝ Նեկ-տար. Յակ. Աղաբաբ, Ալմազ: Ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը (երևում է շատ թույլ): Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջ 1-ի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ էջ 8-ի ձախ լուսանցքում՝ սև թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, գրքույկը՝ մասնատված: Հեղինակ՝  նշված չէ Էջ՝  9 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921 Լայնություն (սմ)՝  15,8 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/981