Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Խոհանոցային սպասք
Տեսակ/ժանր՝
Թաս
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մեծ, կարմրավուն կավից, անգոբապատ, ջնարակած, թեք պատերով, ուղիղ և բարձր կողերով: Պատերը ներսից զարդարված են փորագիր գծազարդով, որը իրենից ներկայացնում է 2 շարք բուսական ոճավորված նախշ՝ ծաղկաթերթիկներ ու իրար զուգահեռ հորիզոնական թեթև ակոսներ: Կողերին կան ուղղահայաց գծերի խմբեր՝ չորսական, ուղիղ պսակը ծածկված է մուգ շագանակագույն բծերով: Կողերը դրսից զարդարված են հորիզոնական իրար զուգահեռ ակոսներով և զիգզագներով: Ներսից քրեղանը պատված է թափանցիկ, անգույն ջնարակով և գունազարդված է շագանակագույն, կանաչ, դարչնագույն գույներով, կողերի արտաքին մակերեսը պատված է կանաչ ջնարակով:
Տրամագիծ (սմ)՝ 30Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Դվին, №1 տեղամաս, №9 հորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XII-XIII դդ.Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Կ. ՂաֆադարյանՀայտնաբերման ժամանակը՝ 1958թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1289/247
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-54