Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Կրծքազարդ
Տեսակ/ժանր՝
Ուլունքաշար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ և երկնագույն շաղախ, տարբեր ձևավորումներով: Դրանք գնդաձև, գլանաձև, երկկոնաձև, երկարավուն- կորիզաձև և այսպես կոչված «դոմինոյաձև» ուլունքներ են, իրենց բոլոր դրսևորումներով և ձևավորումներով: Սրանց մեջ կան նաև բաժանարարներ: 1 երկնագույն օղակաձև զարդ՝ ատամնավոր և 1 եռանիստ ուլունք-կնիք՝ խաչաձև նշաններով: Սարդիոնե ուլունքներն ունեն կարմիր և բաց երանգներ, գնդաձև են, գլանաձև, փոքրիկ, հարթ կտրված, հանդիպում են սրանց մեջ հասպիսից պատրաստվածներ ևս:
Նյութը՝ շաղախ, սարդիոնՀայտնաբերման վայրը՝ Լճաշեն, պատահական դամբարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. XIV-VI դդ.Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Հ. ԻսրայելյանՀայտնաբերման ժամանակը՝ 1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2138/78
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-81