Ուլունքաշար

Ուլունքաշար

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Ուլունքաշար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ և երկնագույն շաղախ, տարբեր ձևավորումներով: Դրանք գնդաձև, գլանաձև, երկկոնաձև, երկարավուն- կորիզաձև և այսպես կոչված «դոմինոյաձև» ուլունքներ են, իրենց բոլոր դրսևորումներով և ձևավորումներով: Սրանց մեջ կան նաև բաժանարարներ: 1 երկնագույն օղակաձև զարդ՝ ատամնավոր և 1 եռանիստ ուլունք-կնիք՝ խաչաձև նշաններով: Սարդիոնե ուլունքներն ունեն կարմիր և բաց երանգներ, գնդաձև են, գլանաձև, փոքրիկ, հարթ կտրված, հանդիպում են սրանց մեջ հասպիսից պատրաստվածներ ևս: Նյութը՝  շաղախ, սարդիոն Հայտնաբերման վայրը՝  Լճաշեն, պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XIV-VI դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Հ. Իսրայելյան Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2138/78 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-81