Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Տետր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հուշագրությունների այս տետրը լրացնում է N1 և N 2 տետրերին։ Լ ․ Կարախանը պատմում է իր մանկության ու պատանեկության դժվար տարիների մասին Սուլիկոյի՝ իր խորթ հոր հետ վաստակած կոպեկների, Սաշա Օգանեզաշվիլու հետ իր ընկերության, նախահեղափոխական Թիֆլիսի ու նրա մարդկանց կենցաղի մասին։ Հատկապես ազդարարում է 1903 թ․ -ի մի քանի դեպքերի՝ կապված Իշխան Գիծի Շոթայի և նրա բարեկամների հետ, ինչպես նաև Իշխան Վանեչկա Աբաշիձեի հարսանիքի մասին, որը կայացել էր Գորիսում։ Տետրը ավարտվում է 1904 թվականով։ Գրված է ռուսերեն լեզվով էջ 1ա – 17ա։
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թթ.Նվիրատու՝ Ջուլիետա և Ռուզաննա ԿարախանյաններՉափս՝ 20*17Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3088/28
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-13/2