Պղնձագործի ու կլայեկողի արհեստանոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է պղնձագործի ու կլայեկողի արհեստանոց դրսի կողմից: Արհեստանոցը աղյուսից է շարված, միջնապատով երկու մասի բաժանված: Մի մասում աշխատում են պղնձագործները, մյուս մասը՝ կլայեկողի գործիքներն ու իրերն են շարված քարե սեղանի վրա: Պղնձագործի արհեստանոցի պատերից կախված են մեծ ու փոքր պղնձե իրեր, բաժակներ, թեյամաններ, սափորներ և այլն: Մուտքի առաջ շարված են մեծ ու փոքր չափերի պղնձե կաթսաներ: Պղնձագործները աշխատում են: Հեղինակ՝  Երմակով Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23.6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Բարձրություն (սմ)՝  16.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2014/21 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-20