Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են Թալինի շրջանի Հակկո գյուղում 1949թ.-ին տեղի ունեցած օլիմպիադայի ժամանակ մի խումբ քրդեր և քրդուհիներ, ովքեր պարում են ‹‹Նազի›› պարը: Սենյակի կենտրոնում նստած են նվագածուները՝ դհոլահարը և երկու զուռնա նվագողներ: Երեքն էլ ազգային տարազով են: Նրանց ետևում ազգային տարազ հագած տասնմեկ կին և տղամարդ ձեռք-ձեռքի տված պարում են ազգային պար:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 11.9Ստեղծման/Արտադրման վայրը՝ գ. Հակկո /Թալինի շրջան/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1949թ.Բարձրություն (սմ)՝ 9Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2224/2
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-82