Ապարանջան՝ զարդահամալիրի մաս

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Բնօրինակի անվանում՝  ‹‹Անի›› Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկու կտորից , որոնք իրար միանում են ձողաձև ներդիր գամերով, որոնցից մեկը կազմում է կենտրոնական մասում փոքրիկ փիրուզով հարդարված քառանիստ ելուստով փականը: Ապարանջանի հիմքը ձուլածո է, իսկ վերադիր զարդանախշը՝ հյուսածո: Կենտրոնական մասը հարդարված է ծաղկաձև ագուցարանների մեջ ներառված 9 փիրուզներով: Վարպետ՝  Վ. Ալեքսանյան Նյութը՝  արծաթ, փիրուզ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Քաշ (գր)՝  59.3 Հայտնաբերման ժամանակը՝  1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6498/1գ Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-692