Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պահպանվել են 2 մասից կազմված գորտաձև ճարմանդը, 2 զարդատախտակ, 2 աստղաձև, 1 խաչաձև զարդակոճակները և մեկ «20» կոպեկանոց ռուսական դրամ՝ 19-րդ դար։ Բացի դրամից, արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկ գմբեթաձև ելուստ (նաև ժապավենի էլիպսաձև հավելվածի վրա)։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված է (պատկերված են ոճավորված բուսական զարդամոտիվներ)։ Հակառակ երեսին կա պատրաստող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «КЛ», արծաթի հարգանիշը՝ «84»։
Նյութը՝ արծաթ, սևադՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք- ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջ XX դարի սկիզբՔաշ (գր)՝ 166.4Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1166/7
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-199