Նամականիշ «LEGENDE DE LA LUNE ET DES ETOUES»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կտավ է, որը կոչվում է՝ «Լուսնի և աստղերի լեգենդը»: Պատկերված է կապույտ երկինքը, երևում են սպիտակ լուսինը և աստղերը: Երկնքի վրա կանաչավուն ամպեր են: Ներքևում դեղնակավագույն հարթավայր է: Կենտրոնում՝ կանաչամանուշակագույն գետնի վրա, պարում են երեք սևամորթ աղջիկներ: Նրանց հագին ազգային տարազ է՝ գոտկատեղից իջնող կարճ կիսաշրջազգեստներ, ձեռքերին և ոտքերին ունեն ապարանջաններ: Նրանցից ձախ՝ պատկերված են երաժիշտները, մեկը հենվել է փայտին և թմբուկ է նվագում , մյուսը՝ ծալապատիկ նստած քսելոֆոն է նվագում: Նամականիշի վրա ֆրանսերենով գրված՝ « LEGENDE DE LA LUNE ET DES ETOUES, REPUBLIQUE DE GUINEE. 30 F : Լայնություն (սմ)՝  4,2 Երկարություն (սմ)՝  5,9 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-86 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10