Օրանիենբաում: Մենշիկովի ապարանքը: Պավիլիոն

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վառ կանաչ խոտային ծածկույթով մարգագետնի ֆոնին պատկերված է նեղ ծառուղի, լայն պատվանդան՝ մարմարե սպիտակ քանդակով, այն է՝ կանգնած մերկ կնոջ արձան՝ կոնքազդրային մասում ծածկոցով փակած, ով ձախ ձեռքով հենված է հետևի ցածր հենակին, իսկ աջ ձեռքով իրանին է սեղմում անորոշ առարկա: Արձանի հետևում բարձր, կանաչ-դարչնագույն եղևնիներ են, լայն ջրավազան՝ պատված նախշազարդ մետաղյա ցանցով: Նրանց հետևում՝ լայնածավալ բարձր ծառերով զբոսայգու ու ցածր ամպոտ երկնքի ֆոնին, պատկերված է դեղնա-օքրայագույն սվաղով, սլացիկ, զույգ սպիտակ սյուներով կլոր տաղավար՝ կանաչ գմբեթավոր ծածկոցով, ցածր ճաղաշարով, սյունասրահով, քանդակներով, կա մի հարկ ունեցող անցում դեպի սրահի մասը՝ թափանցիկ, կամարաձև պատուհաններով և տափակ ծածկոցով, զարդարված քանդակներով: Հեղինակ՝  Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուա 1870-1960 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ժ- 49 ԿԱ ԿՊ -52